00:00:00

Ստեփանակերտի առևտրի կետերում լայն սպառման պարենամթերքի պակասությունն առավել նկատելի է դարձել

20:50, 03 հունվար 2023 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտի պարենամթերքի առևտրի կետերում՝ հատկապես ամանորյա մեծածավալ վաճառքից հետո լայն սպառման պարենային ապրանքատեսակների պակասությունը, իսկ որոշների դեպքում՝ նաև բացակայությունն առավել նկատելի է դարձել:

«Արմենպրես»-ի թղթակցի շրջայցի ընթացքում մի շարք խանութներում լայն սպառման ապրանքներից նկատելի էր, մասնավորապես, ձվի, շաքարավազի, ձավարեղենի, կաթնամթերքի, ձեթի, ծխախոտի բացակայությունը: Ստեփանակերտում ձու գնելու հնարավորություն կա տեղական թռչնաբուծական ընկերություններից մեկի առևտրային կետերում, որտեղ այն վաճառվում է սահմանափակ քանակությամբ, որպեսզի հնարավորին շատ քաղաքացիներ կարողանան ձեռքբերել:

Առևտրային մեծ օբյեկտներում դեռևս առկա է որակական համեմատաբար բարձր հատկանիշներով և համապատասխան գներով պարենային ապրանքների՝ այդ թվում նաև մսամթերքի որոշակի խմբաքանակ:

Ստեփանակերտի դեղատներից երկուսում շրջայցի և աշխատակիցների հետ զրույցի արդյունքում պարզվեց, որ Կարմիր Խաչի միջոցով տեղ հասցված դեղորայքի շնորհիվ ժամանակավորապես հաջողվել է բավարարել առաջնահերթ դեղամիջոցների պահանջարկը՝ ցավազրկող, ջերմիջեցնող, ճնշման և այլն: Երկու դեղատներում էլ առկա էր նաև մանկական կերերի որոշակի խմբաքանակ: Դեղատների աշխատակիցները հայտնեցին, որ բացակայում են մանկական տակդիրները, իսկ մեկում՝ նաև մեկ տարեկան երեխաների կերերը: Ինչպես նշեց աշխատակցուհին՝ դեղորայքի վաճառքն իրականացվում է այն սկզբունքով, որպեսզի հնարավորին մեծաթիվ մարդկանց կարողանան ապահովել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր