«Վերջին սերունդ» բնապահպան շարժման հինգ ակտիվիստներ նարնջագույն ներկ են լցրել Սենատի շենքի ճակատամասին։ Այս մասին տեղեկացրել է Il Fatto Quotidiano իտալական թերթը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ բնապահպան ակտիվիստներին բերման է ենթարկել Սենատի Մադամի պալատը վերահսկող ոստիկանությունը։
Բնապահպաններն իրենց արարքը բացատրել են «հուսախաբությամբ՝ կլիմայական կոլապսի մասին տագնապալի տվյալների եւ այն պատճառով, որ քաղաքական գործիչները հետաքրքրված չեն նրանով, ինչը կարող է դառնալ պատմության մեջ ամենամեծ ցեղասպանությունը»։