Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի տարբեր հաստատություններում՝ մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հոգեբուժական կենտրոններում, մանկատներում և ծերանոցներում, հազարավոր մարդիկ, որոնք հատուկ սննդակարգ ունեն, զրկված են պատշաճ սնվելու իրավունքից»,- գրել է Ստեփանյանը։