Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից։
Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և կից լուսանկարներ հրապարակել: