00:00:00

«Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն եւ համերաշխություն կտիրի աշխարհում». Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն

14:25, 30 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն եւ համերաշխություն կտիրի աշխարհում, եւ կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին եւ մերձավորներին քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ կայունություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր