00:00:00

3 հիվանդներ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարբեր ԲԿ-ներ

11:10, 28 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր