Ադրբեջանը պահանջել է «վերադարձնել» 8 հայկական գյուղ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե պարզվում է, որ «ադրբեջանցիները հարյուրամյակներ ապրել են այս բնակավայրերում»։
Նա նաեւ հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սահմանին «սադրանքների» մեջ՝ ասելով, որ նրանք «դանդաղեցնում են սահմանազատման գործընթացը»։