00:00:00

Քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին

16:16, 18 մայիս 2018 Իրավական

Քիչ առաջ բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը: Խոսելով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին՝ նա հայտարարեց. «Օրենքով սահմանված ժամկետն ընթացքի մեջ է: Ի՞նչ է գործընթացն իրենից ներկայացնում. եթե բողոքները թերի են լինում, վերադարձվում են մինչև 1 ամսում: Կարող ենք ֆիքսել, որ բողոքը թերություն չի պարունակում, ուստի հիմքեր չկան վերադարձնելու: Հետո սկսվում է գործել եռամսյա ժամկետը, հաշվեք ապրիլի 17-ից սկսած: Սահմանված ժամկետում Վճռաբեկը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում»,- ասաց նա: Ցուցարարները պահանջեցին, որ դա արվի հնարավորինս արագ՝ հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը: «Մեր պահանջն է հսեղմ ժամկետում վարույթ ընդունել արդարացման հայցադիմումը»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից Թևան Պողոսյանը: «Դա կապված է գործի էությունից, բովանդակությունից, ուսումնասիրությունից, քննարկումից, հատորներից: Պետք է բազմակողմանի քննարկում իրականացվի, միանձնյա որոշումներ չեն կայացվելու: Որևէ մեկը չի կարող ասել՝ 5- 10 օրից այս կամ այն գործով կստանաք պատասխան»,- արձագանքեց Սերժիկ Ավետիսյանը: Հիշեցնենք՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն առավոտից բողոքի ակցիա է իրականցնում Գլխավոր դատախազության ու Վճռաբեկ դատարանի շենքերի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր