00:00:00

Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի Կաշենի հանքը, 1800 ընտանիքներ կզրկվեն եկամտի աղբյուրից, դա տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է. Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ

17:27, 27 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Այս մասին Le Figaro պարբերականի լրագրող Էլիզաբեթ Փիրսոնի հետ զրույցում ասել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը՝ անդրադառնալով Կաշենի հանքավայրին, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Նա նշել է՝ Արցախի համար դա մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է:

«Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»,- ասել է Գևորգյանը :

Նշենք, որ արդեն տասնվեցերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր