Ինչպես արդեն տեղյակ եք, ճանապարհը այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումը որևէ արդյունք չտվեց։ Այս մասին սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասաց արցախցի ակտիվիստներից մեկը։
«Մի քանի օր առաջ բարձրացել էինք խաղաղապահների անցակետ, խնդրել և պահանջել էինք կատարել նոյեմբերի 9-ի պարտականությունները և ասել ենք, որ իջնելու ենք նաև օդանավակայան, եթե ճանապարհը չբացեն։ Այսօր ժամը 3-ին հավաքվելու ենք «Տատիկ պապիկ»-ի արձանի մոտ և ոտքով գնալու ենք օդանավակայան, պահանջելու ենք Վոլկովի հետ հանդիպում։ Նրան փոխանցելու ենք մեր խոսքը, որպեսզի այն հասնի մինչև Վլադիմիր Պուտինին։ Մեր ժողովրդի հետ խաղ անելով՝ Ռուսաստանը կորցելու է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, պետք չէ արցախցիների հետ այդպես վերաբերվել, պատմությունը ցույց է տալիս, որ ոչ ոք դա չի մարսել»,- ասաց արցախցին։
Նա կոչ արեց բոլոր արցախցիներին միանալ քայլերթին՝ ցույց տալու պայքարի միասնականությունը։