Երկու շաբաթ Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում պարենային խնդիրն ավելի է սրվել։
Ասկերան շրջկենտրոնի խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքներից համարյա ոչինչ չի մնացել։ Շաքարավազը, ձեթը, ալյուրը, աղը, նպարեղեը որոշ խանութներում օրեր առաջ է սպառվել, որոշներում էլ սպառման եզրին է։ Ծխախոտն ու հիգիենայի պարագաները նույնպես հմրյա սպառվել են։ Խանութպաններն ու բնակիչները ԱՐցախի հանրային հեռուստատեսությանը պատմել են, որ դիմանում են, չեն հուսահատվում, բայց եթե ևս մի քանի օր ևս Արցախը Հայաստանին ու, առհասարակ, արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակ մնա, ապա շատ լուրջ հումանիտար խնդիրներ են առաջանալու։
Արցախում, չնայած ճգնաժամային իրավիճակին, գնային փոփոխություններ՝ բարձրացում գների, խանութներում չի եղել։ Մամրամասները՝ տեսանյութում։