00:00:00

Ջալալ Հարությունյանի թանկարժեք հանգիստը․ արցախցի գեներալը 6.5 մլն դրամ է ծախսել հանգստի համար․ Tert.am

19:42, 24 դեկտեմբեր 2022 Մամուլ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պարտականությունները դադարեցրած պետ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Ջալալ Հարությունյանը հայտարարագրել է բնակարան Արցախի մայրաքաղաքում, որը 2001 թվականին նրան նվիրել է Պաշտպանության բանակը, հայտարարագրել է հողամաս որդու անունով, որը ժառանգել է 2007–ին։

2021–ին 1996 թվականի արտադրության բեռնատար «Մերսեդես» է ձեռք բերել, բանկային հաշվին հայտարարագրել է 148 հզր դրամ, հայտարարատու տարում՝ 2022–ի 8 ամսվա ընթացքում աշխատավարձը կազմել է 7 մլն 195 հզր դրամ։

Անչափահաս որդու դասընթացների համար ծախսել է 585 հզր դրամ, իսկ հանգստի վրա 2022–ին ծախսել է 6 մլն 460 հզր դրամ։ Հանգիստն իր մեջ ներառել է ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր, ինչպես նաև կեցության ծախս։

Հարությունյանի կինը՝ Մեդինա Հովհաննիսյանը, որն աշխատում է Թուֆենկյան հիմնադրամում, ներկայացրել է 2021–ի հայտարարագիր, որում որպես կախնիկ գումար հայտարարագրել է 4000 դոլար, աշխատավարձը կազմում է 3մլն 800 դրամ, բանկային հաշվին հայտարարագրել է 610 հզր դրամ, 2019–ին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ամենագնաց։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել։ Նրան երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Այդ օրվանից Ջալալ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետը չէ, նա այդ պաշտոնին նշանակվել էր 44–օրյա պատերազմին ստացած վիրավորումից ապաքինվելուց հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր