Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կարևոր է համարում սփյուռքահայերի, նաև Հայաստանի և Արցախի օտարեկրյա բարեկամների քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում կարող են օգտակար լինել Արցախի համար։
«Ի՞նչ կարող են Սփյուռքի հայերը և մեր օտարեկրացի բարեկամները անել Արցախի համար այս իրավիճակում
- Բողոքի ակցիաներ անել
- Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը
- Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները
- Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը
- Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ
- Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը: