00:00:00

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության անհրաժեշտությունը

18:11, 24 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից հետո»,- գրել է Բորելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր