00:00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցում տեղաշարժի հույս ունենք. ՌԴ ԱԳՆ

13:00, 24 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսական կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային տեղաշարժի հույս ունի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեւավորել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման «ճանապարհային քարտեզը»»,-ասել է նա։

«Մասնավորապես, ակնկալում ենք աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը»,-հավելել է Գալուզինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր