00:00:00

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին, ևս 2 մլն դոլար՝ Արցախին. Ֆրենկ Փալոն

11:48, 24 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է դաշնային ծախսերի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 մլն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին, ևս 2 մլն դոլար՝ Արցախին:Տեղեկությունը թվիթերի իր էջում հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը.


«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունը և օրենքի գերակայությունը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր