00:00:00

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ.ԱՀ դատախազություն

11:34, 24 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցի «բնապահպանների» կողմից փակ պահելու վերաբերյալ Արցախի դատախազությունը հանդես է եկել մի շարք արձանագրումներով։

«Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը եւ առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց եւ անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տվյալների համադրումը, ինչպես նաեւ իրականացված քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ձեռք բերված փաստերը թույլ են տալիս կատարելու որոշակի եզրահանգումներ եւ արձանագրումներ, որոնք ամբողջապես փոխում են գործողությունների ողջ տրամաբանությունն ու բացահայտում ադրբեջանական կողմի հայտարարությունների իրական նպատակները: Այսպես.
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշվածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է պետություններին (ոչ թե զինված ուժերին), ինչից հետեւում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականություն, որը ադրբեջանական կողմը չի կատարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր