00:00:00

Կարմիր խաչի ներկայացուցիչները Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային

11:20, 24 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Կարմիր խաչի ներկայացուցիչները Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային:

Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին.
«Կարմիր խաչի մեքենայով երեխան տեղափոխվել է Հայաստան, այնուհետև կտեղափոխվի որևէ բժշկական հաստատություն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր