00:00:00

Մոսկվան կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու հետ. Լավրով

17:29, 23 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 20-ին միլիարդատերը հայտարարել է, որ համաձայնել է ստանձնել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը։

Սեպտեմբերի 1-ին Վարդանյանը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ որոշել է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական սրացման հետ:

Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանէ ստորագրել Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանք բավարարելու մասին։

Ըստ Forbes ամսագրի՝ Վարդանյանը 1 մլրդ դոլարի սեփականատեր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր