00:00:00

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:46, 23 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության ենթակա բուժհաստատությունների գործադիր տնօրենների մասնակցությամբ։


Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

 

Տեղի են ունեցել քննարկումներ կապված ոլորտի գործառույթների իրականացման հետ։ Գործադիր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։

Նախարար Սամվել Ավետիսյանը հանձնարարել է գործադիր տնօրեններին սեղմ ժամկետում ներկայացնել առկա խնդիրներն ու լուծումների մասին դիտարկումները և նշել, որ հատկապես հիմա պետք է աշխատել որպես մեկ թիմ, քանի որ առկա խնդրիներն ու մարտահրավերները կարող ենք լուծել միայն թիմային աշխատանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր