00:00:00

Բրիտանացի պատգամավորը կոչ է արել ճնշում գործադրել Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար

10:33, 23 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Դաութին Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պատգամավորի թվիթերյան գրառումը:

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը պետք է դադարեցվի հումանիտար աղետը կանխելու համար: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ անհապաղ ճնշում գործադրել արգելափակմանը վերջ դնելու համար», - գրել է նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր