00:00:00

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները ջանքեր են ներդնում ԼՂ հակամարտության համար. Գարեգին Բ

21:32, 22 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի ու մշակույթի կազմակերպության համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Այս մասին  տեղեկացնում են Մայր Աթոռից։
 
«Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, գոհունակություն է հայտնել համաժողովի կազմակերպման առիթով, ընդգծեց, որ նմանօրինակ համաժողովներն ու միջկրոնական երկխոսություններն իրենց նպաստն են բերում ազգերի միջև խաղաղության հաստատման ու ամրապնդման միջավայրի ձևավորմանը։ Վերջինիս վառ վկայություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց երկու հարևան ժողովուրդների համերաշխ գոյակցության և փոխհարաբերությունների բազմադարյա պատմական փորձը։
 
Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին և առկա հակամարտություններին՝ Հայոց Հովվապետը հորդորել է ականջալուր լինել խաղաղության կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան Եկեղեցիների խորաններից առաջիկա Սուրբ Ծննդյան տոնին․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղութուն և հաճութո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ․ Գ,14․)։
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել  նաև արցախյան հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ևս ջանքեր են ներդրվում հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում։
 
Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վստահություն հայտնեց, որ միջկրոնական երկխոսությունը կարող է ամուր կամուրջ հանդիսանալ տարբեր ոլորտներում ազգերի փոխգործակցային հարաբերությունների զարգացման համար։
 
Վերջում Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով համաժողովի բանախոսներին, բարի և արդյունավոր ընթացք է մաղթել համաժողովի աշխատանքներին»,- ավում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր