00:00:00

«Բացեք կյանքի ճանապարհը». Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում ֆլեշմոբ է տեղի ունեցել

16:36, 22 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բալայանը տեղեկացրել է,որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով կրթօջախի մի խումբ սաներ մնացել են Երևանում և չեն կարողանում տուն վերադառնալ:

«Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակվելու պատճառով դպրոցի մի խումբ սաներ չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ, կրթօջախ, շարունակել իրենց ուսումը: Մենք՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի անձնակազմը և աշակերտները, պահանջ ենք ներկայացնում ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ կանգնեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող այս անմարդկային ագրեսիան Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ»,-ասել է Զ. Բալայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր