00:00:00

Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք․ Զաքարյան

12:09, 22 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

 
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք, որտեղ, ըստ թուրք-արևմտյան որոշ շահերի` մեր ժողովուրդը պետք է պարտվի ու կորցնի ամեն բան: Այդ պատերազմից խուսափելու միակ տարբերակը Նիկոլին, այսինքն` թուրք-արևմտյան ծրագրերի սպասարկուին փոխելու մեջ է:
Ամանորի անիմաստ դարձած ծախսեր անելուց ու լավ խմելուց հետո, ճիշտ կլինի, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ խելքի գա ու մտածի ինքն իր մասին: Որովհետև, հաջորդ` նախատեսվող պատերազմում իր գոյությունը հարցականի տակ է դրված: Քաղաքացին պետք է մտածի, թե ինքն ի՞նչ է անելու, եթե օրինակ Երևանի մոտակայքում հրթիռներ պայթեն (այս հարցի պատասխանը նույնիսկ նիկոլի տխրահռչակ կառավարությունը չունի):
Սրանք բացարձակ լուրջ և իրատեսական վտանգներ են: Հետո չասեք, մենք ի՞նչ իմանայիք: Նիկոլը բոլորիս թշնամին ու հակառակորդն է, առաջին հերթին` հենց նիկոլականների: Նա ամեն կերպ փորձում է հայրենազրկել ու մեկընդմիշտ վերջ դնել հայկական գործոնին:
Հիմա աշխարհը կրկին դառնում է քաոտիկ ու խառնաշփոթ, որտեղ թուրքական ծրագրերի համար գալիս է առիթը օգտագործելու և նիկոլի օգնությամբ մեր ժողովրդին լրիվությամբ հայրենազրկելու պահը: Մնում է դա հասկանան մարդիկ, և իրենք վերջ դնեն նիկոլիզմի ավերիչ շղթային` զրկելով նրան իշխանությունից: Այդ կերպ հաստատ կխափանվեն մեր երկրի արտաքին թշնամիների դավադիր պլանները: Որովհետև կան նաև բարեկամներ, ովքեր պատրաստ են հակադրվել թուրքական ծրագրերին, եթե Հայաստանում լինի նորմալ, ազգային իշխանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր