00:00:00

Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները. պատրաստ ենք ստորագրել այդ պայմանագիրը. Վարչապետ

11:46, 22 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ. Նման փորձերը սին են ու հիմնազուրկ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի հավելումն պետք է ասեմ, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները եւ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի արձագանքը եւս դրական կլինի:

 Հայկական կողմը դեռեւս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել:

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները եւ պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ  լուծման: ՀՀ-ն դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխվորման մասին իր առաջարկները, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել: Այդ առաջարկները ներառում են նաեւ Հայաստանի օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ  ինքնիշխան տարածքների օկուպացիան, նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,-հայտարարեց Փաշինյնը:

Նա նաեւ ընդգծեց, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների, իրենք շարունակում են իրենց ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն  եւ կայունություն ապահովելու ուղղությամբ. «Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բրդությունը, սրանից մեր վերաբերմուն քը եւ նպատակասլացությունը չի փոխվում»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր