00:00:00

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ

17:34, 21 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։ Այս մասին նշում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, ինչպես նաև հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը՝ նշելով, որ իրենց աղոթքներում միշտ հիշատակում և խնդրում են Աստծուն զորավիգ լինել Արցախին ու նրա ժողովրդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր