Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտարարել է Գործադիր կոմիտեի նախագահ-Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Հաջորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ, սակայն ոչ պակաս կարևոր հանդիպում կա: Ռուսաստանի նախագահի հրավերով այս հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-27-ը: Հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,- երեքշաբթի Մինսկում լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը։