00:00:00

Արցախ․ շրջափակման 9-րդ օր․ բանջարեղենի ու մրգի խանութները դատարկ կամ կիսադատարկ են, մթերայինները պահուստային միջոցներն են հանել

15:44, 20 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտի խանութներում հերթերը սովորականից շատ են։ Արդեն 9 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների սղությունը նկատելի է խանութների կիսադատարկ փեղկերից։
Շաքարավազ, ծխախոտ, ձեթ, հնդկաձավար ու մի շարք այլ ապրանքներ բոլոր խանութներում չէ, որ կան։ Այն տնտեսվարողները, որոնք Նոր տարուն նախապատրաստվել սկսել էին նախքան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը, դեռ հաճախորդներին կարողանում են սպասարկել։ Խանութներից մեկի աշխատակիցն Արցախի Հանրային հեռուստատեսության թղթակցին պատմել է, որ Նոր տարվա համար պահեստավորած ապրանքներն են հանել վաճառքի․ եղածը սպառվել էր։

Ի տարբերությունն մթերային խանութների, միրգ-բանջարեղենի վաճառքի կետերում պատկերն ավելի տխուր է։ 9 օր Հայաստանից ոչ մի միրգ կամ բանջարեղեն Արցախ չի մտել․ եղածը կա՛մ սպառվել, կա՛մ փչացել է։
Լիաննան, ով ամուսնու հետ Հայաստանից Արցախ է տեղափոխել տարիներ առաջ, լավատես է։ Շրջափակումից հետո ամուսնու հետ որոշել ու խանութում մնացած ապրանքն անվճար բաժանել էին բնակիչներին։ Չնայած արդեն քանի օր է՝ խանութը դատարկ է, բայց Լիաննան վստահ է, որ նորից սկսելու են աշխատել, ու Արցախը մայր Հայաստանին շուտով կրկին կապվելու է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր