00:00:00

4-ամսական արցախցու կյանքը վտանգված է. միջանցքի փակման պատճառով չի հաջողվում նրան տեղափոխել Երևան

15:07, 19 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության «Արևիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում պառկած է 10 երեխա, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության առողջպահության նախարարության մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը։

Իսախանյանի խոսքերով, 4-ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է Վիսցերալ լեյշմանիոզ, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Լաչինի միջանցքի փակման պատճառով հնարավոր չի լինում 4-ամսական երեխային տեղափոխել Երևան, նրա ախտորոշումը տրվել էր շաբաթ օրը։

Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր