Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել մի տղամարդ, որին շտապ վիրահատություն է պետք։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիա»-ն։
«1960 թվականին ծնված տղամարդուն սրտի բաց վիրահատության կենթարկվի»,– հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Նրա խոսքով` տղամարդուն պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ սրտի բաց վիրահատության կենթարկվի։