Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկույթյուններով այս պահին Արցախից ծանր հիվանդ է տեղափոխվում Հայաստան։ Մեր տեղեկություններով հիվանդի տեղափոխումը կազմակերպվել է Կարմիր Խաչի միջոցով։ Ծանր վիճակում գտնվող հիվանդին շտապ կտեղափոխեն Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց։
Հիշեցնենք, որ Արդեն յոթերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել, տեղեկացնում է տեղեկատվական շտաբը:
Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Irakanum.am