00:00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումն արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում․ Արտակ Բեգլարյան

10:52, 17 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Այս մասին հայտնում է Security Council Report (SCR) վերլուծական-հետազոտական կենտրոնը։ Հարցի քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության առաջարկով։
 
Քննարկման փաստին անդրադարձել է Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով․ «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:
 
Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»:
 
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
 
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր