00:00:00

ՀՀ-ն իրավունք չունի հրաժարվելու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունից. Ալավերդյան

19:02, 16 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ն ունի հատուկ վարչություն, որը զբաղվում է զուտ հումանիտար օգնությամբ։ Կարծում եմ, որ և ՀՀ, և Արցախի կառավարությունը դիմեն այդ հաստատությանը։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հումանիտար աղետ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Ալավերդյանը համոզված է՝ անհրաժեշտ է ճնշումներ իրականացնել Մինսկի խմբի համանախագահ երկրների և ՀՀ-ի նկատմամբ, որովհետև որևէ մեկը Մինսկի խումբը չի լուծարել, փաստորեն՝ կառույցն ինքն իրեն անգործության է մատնվել, իսկ թե ինչպես է եղել՝ դա մեզ բացարձակապես չպետք է հետաքրքրի։

 

«Մենք չպետք է դառնանք զոհը՝ քմահաճույքների»,- ասաց Ալավերդյանը՝ համոզմունք հայտնելով, որ ունենք հստակ իրավական հիմքեր։ Ալավերդյանը հարց բարձրացրեց՝ ինչու միջազգային կառույցները, այդ թվում, Յունիսեֆը, չեն խոսում 30.000 երեխաների մասին, որոնք հայտնվել են այս իրավիճակում։

«Որովհետև պատշաճ ձևով և ճիշտ հարթակներում չի խոսում ՀՀ կառավարությունը։ Պետք է ասի ոչ թե այն, ինչ են մտածում միջազգային հանրությունը, պետք է ասի՝ ինչ է տեղի ունենում։ Իրավունք չունի հրաժարվելու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունից»,- ասաց Ալավերդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր