Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով Եվրոպական արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսն այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել է Երևան:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։
Եվրոպացի պաշտոնյան նպատակ ունի հայ գործընկերների հետ քննարկել Եվրամիության դիտորդական առաքելության (EUMCAP) ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։
Կողմերը կանդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին, ասված է հաղորդագրությունում: