Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ ադրբեջանցի լրագրողները, օգտվելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից, գաղտագողի մտել են Եղիշե Առաքյալի վանք, որը մինչ այժմ համարվում էր, որ գտնվում է չեզոք գոտում։
Նշենք, որ 5-րդ դարում հիմնադրված հայկական վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։