00:00:00

Ոստիկանները, քննիչներն ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները բացահայտել են Երևանում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը. կասկածյալը 20-ամյա զինծառայող է, ով մինչ այդ, նռնակ է նետել իր խորթ հոր ուղղությամբ

14:59, 18 մայիս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Արման Պապյանի), ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի (բաժանմունքի պետ Ասատրյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների (քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի), ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել են մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։ Կայքի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի է եղել ու սպանությունը կատարել է ապրիլ ամսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր