Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքահանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնում», - ասել Է դիվանագետը։
Նա նաև ընդգծել է, որ ռուս խաղաղապահների նկատմամբ մեղադրանքներն ու սադրիչ գործողություններն անթույլատրելի և հակաարդյունավետ են, «որտեղից էլ որ դրանք բխեն»:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը արդյունավետորեն կատարում է իր խնդիրը՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր», - նշել է Զախարովան: