00:00:00

Իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն, իրենք իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվելու, որոշում կայացնելու․ Ռուբեն Վարդանյանը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների մասին

10:42, 15 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

72 ժամ է մենք գտնվում ենք բլոկադայի մեջ, ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ձեզ հետ միասին ապրում եմ այստեղ, որովհետեւ մենք այս ճգնաժամը անցնում ենք շատ պարկեշտ։ Մեծ հավատ ունեմ, որ այդ ամեն ինչը հաղթահարելու ենք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ձեր ուժը և հավատը ինձ մեծ էներգիա է տալիս։ Սա աննախադեպ բան է, որովհետեւ 90-ականներին ճանապարհը չի փակվել, առաջին անգամ ենք այս իրավիճակի մեջ։ Սա ինձ հիշեցնում է Սպարտա պետության կյանքը, երբ մարդիկ համախմբված, միասին պայքարում էին` հավասար նույն պայմաններում։ Ցավոք, կան մարդիկ  որոնք չեն հասկանում, որ անձնական խնդրանքներով ոչինչ չի լուծվելու, մենք գնում ենք բոլորի նկատմամբ նույն մոտեցումների ճանապարհով»,-ասել է նա՝ նշելով, որ մարդիկ պատժվելու են, եթե օգտագործեն իրենց հնարավորությունները ու փորձեն իրենց օգտին ինչ-որ հարցեր լուծեն ։


«Մենք հավասար ենք ու մարդիկ պետք է հավատան, որ չկա մարդկանց մեկ այլ խումբ, որն ավելի շատ իրավունքներ ունեն»,-նշել է Արցախի պետնախարարը՝ հավելելով, որ բամբասանքներ և սուտ տեղեկություններ տարածողները ևս հայտաբերվելու և պատժվելու են։

Անդրադառնալով ադրբեջանցիների պնդումներին, թե կթողնեն, որ մեքենաներն անցնեն, Ռուբեն Վարդանյանն ասել է․ «Երբ ադրբեջանցիներն ասում են, թե կթողնեն որ մեքենաները անցնեն իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն կամ չթողնեն, իրեն իրավունք չունեն այդ ճանապարհին գտվելու, որոշում կայացնելու, կամ ո՞վ է որոշում կայացնողը, ինչ-որ մի կին, ով հանդես է գալու որպես մարդու պաշտպանության հանձնաժողովի անդամ, ո՞վ է նա, ի՞նչ իրավունք ունի։ Իրենք պետք է դուրս գան այդ ճանապարհից, այդ ճանապարհը օգտագործելու իրավունք միայն մենք ունենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր