Դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է Լաչինի միջանցքի տարածքում իրավիճակի կայունացման շուրջ բանակցությունները։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականի դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու եւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը №7 դիտակետի մոտ ապաշրջափակելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։