Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով 1 ադրբեջանցի մահացել է, 7-ը՝ վիրավորում ստացել, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Լուրը Ադրբեջանի ռազմական դատախազությունն այսօր ստացել է 18:00-ին:
Նախաքննությամբ պարզվել է, որ Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության 4 աշխատակից։ Պարզվել է նաև, որ տուժածներին տարհանելու համար դեպքի վայր մեկնող 4 զինծառայողներ նույնպես վնասվել են ականի պայթյունից, որոնցից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ զինվորական դատախազությունը հետաքննում է այս միջադեպը։