00:00:00

Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ. Մետաքսե Հակոբյան

23:35, 13 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Դժվար են որոշումներն ընդունվում. պետք է չափել բոլոր վտանգները, հնարավոր հաջողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այսօր Արցախի Հանրապետությունը որոշեց, որ ադրբեջանի ագրեսիվ պահանջը չի կատարելու, քանզի դա սկիզբը կլինի Արցախի և Հայաստանի կործանման: Ադրբեջանը 10 օր է, ինչ իր գործողություններով չեղարկում է 2020 թ-ի եռակողմ պայմանավորվածությունները:

Մեր միասնական որոշումը, հաստատակամությունը հավասարակշռությունից հանեցին ագրեսորին և սխալվեցին իրենց «հաշվարկներում»: Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ:

Դիմանալու ենք, որ հաղթահարենք...»,- գրել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր