Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը:
Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։
Հիշեցնենք, Ադրբեջանի կողմից՝ Արցախի գազամատակարարման դադարեցման մասին Irakum.am-ը տեղեկացրել էր ժամեր առաջ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ;