00:00:00

Դավիթ Բաբայանը միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

15:50, 13 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա կատարած այցից հետո չի կարողացել վերադառնալ Արցախ՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Բաբայանն ընդգծեց, որ Արցախը շարունակում է մարտնչել. «Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք, և ցանկանում եմ կոչ անել ողջ հայությանը, որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնեն միջազգային տարբեր ատյաններին: Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի մարդատյաց, հայատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետև մենք գիտենք, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը, փակելով Լաչինի միջանցքը, որն Արցախի համար աշխարհի հետ կապվելու միակ ճանապարհն է, փորձում է կաթվածահար անել Արցախը:

Ասուլիսին մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որոնք Երևան էին ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չեն կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր