00:00:00

Ադրբեջանի սադրանքներն արդյունք չեն տալու, Ստեփանակերտը միակողմանի զիջումների չի գնա․ Հարությունյան

15:26, 13 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, Ստեփանակերտը միակողմանի զիջումների չի գնա։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը։

 
 

«Մենք չպետք է հուսահատվենք։ Նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը։ Մինչ այսօր մենք որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չի լուծվել։ Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության։ Դա վերաբերել է ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին՝ ճանապարհին, Սարսանգի ջրերի օգտագործման և այլն։ Միշտ եղել է երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է համաձայնություն։ Այս անգամ դա խախտվել է»,- ասաց Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր