00:00:00

«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից

05:13, 13 դեկտեմբեր 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիեւը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին եւ կատարելով Ալիեւի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիեւին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում է, այլ հակառակը՝ զինաթափելու է Արցախը։Սակայն, ինչպես բոլոր, այս նվաստացուցիչ քայլն էլ չփրկեց Փաշինյանին, եւ շաբաթներ անց բնապահպանների քողի տակ թաքնված զինվորականները փակեցին Լաչինի միջանցքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր