00:00:00

ՀՔԱՎ: ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել

14:44, 18 մայիս 2018 Իրավական

ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն: Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին: Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերից մեկում, միայնակ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերի անմարդկային պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները: Նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Որոշման դեմ Բ. Կալիուսսկիի պաշտպան Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. ապրիլի 23-ին ևս մերժել է: Բոգդան Կալիուսսկին Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ: Ի դեպ, ՀՀ Քրեական օրենսգրքով խոսքի ազատության նման սահմանափակում նախատեսված չէ և այդ արարքը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվություն չի ենթադրում: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր