Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը: Երեկոյան ժամերգության սկիզբը ժամը 18:00-ին է։
«Ի լուր մեր բարեպաշտ ժողովրդի, հայտնում ենք, որ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, դեկտեմբերի 16-ի երեկոյան ժամերգության ընթացքին կատարվելիք նախատոնակին Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը:
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու արարողությանը և ստանալու սքանչելագործ Սրբի մասունքի օրհնությունը:
Երեկոյան ժամերգության սկիզբը` ժամը 18:00-ին»,- տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմից: