00:00:00

Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին

16:59, 09 դեկտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լարվածության աճի մասին:
 
«Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում. Լեռնային Ղարաբաղի կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք նաև ԼՂ-ում լարվածության աճ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասել է Փաշինյանը։
 
Նա մատնանշել է վերջերս Լաչինի միջանցքի փակման փաստը։
 
«Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ մեծ մտահոգություններ կան։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը», - հավելել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր