Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ է արձակվել:
Ավելի վաղ նա ձերբակալվել էր, Հակակոռուպցիոն կոմիտեն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, ինչը դատարանի կողմից մերժվել է:
Հիշեցնենք, որ Նիկոյանը մեղադրվում է Սանիթեքի գործով ենթադրյալ պաշտոնեական չարաշահման համար: