00:00:00

ՀՀ-ն պատրաստ է օր առաջ քննարկել երկաթուղու վերականգնման հարցը. ճանապարհները և երկաթուղին պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում.Նիկոլ Փաշինյան

17:12, 07 դեկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը երեկ քննարկել են Երասխ-Մեղրի-Օրդուբադ-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը, բայց որևէ կոնկրետ արդյունք չունենք: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երեկվա հանդիպումից:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ-ն շահագրգռված է երկաթուղիների վերաբացմամբ.
«Մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, ՀՀ-ն պատրաստ է օր առաջ քննարկել երկաթուղու վերականգնման հարցը»,-հավելեց նա՝շեշտելով, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

«Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այս պահից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին՝ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է 3 անցագրային կետերը բացել և ճանապարհային նոր ենթակառուցվածքներ ստեղծել.

«Հույս ունենք, որ սրանով նաև միջազգային մեծ տրանզիտ կապահովենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր